Մի քանի օր առաջ Անժելա Սարաֆյանը փայլում էր 75-րդ «Ոսկե Գլոբուս»-ին հաջորդած խնջույքների ժամանակ եւ կեցվածք ընդունում տեսախցիկների առջեւ։
Westworld սերիալի աստղը միացել էր համաշխարհային աստղերի ակցիային՝ ընդդեմ Հոլիվուդում սեռական բռնության, նախընտրելով սեւ թավշյա զգեստ։ Նրա ոճով, ի դեպ, զբաղվել է Ավո Երմագյանը։
Իսկ այսօր հայուհին իր Instagram-ի story բաժնում հրապարակել է մի լուսանկար, որում ցույց է տվել վինտաժային կոշիկների իր հավաքածուն։